Երեքշաբթի , 28 Մարտ 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.00   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 531.00   ՀՀ ԿԲ` 526.01   
  •  CHF   Առք` 465.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 491.67   
  •  GBP   Առք` 596.00   Վաճառք` 615.00   ՀՀ ԿԲ` 609.45   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.63   ՀՀ ԿԲ` 8.52   
  •  GEL   Առք` 185.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 198.52   
outputra5huxgif
Mostly Cloudy
Home » Լուրեր » Գիտակցված քվեաթերթիկը փամփուշտից ուժեղ է. Ա. Բաղդասարյան

Գիտակցված քվեաթերթիկը փամփուշտից ուժեղ է. Ա. Բաղդասարյան

Մարտ 20, 2017 18:32 Լուրեր, Քաղաքական A+ / A-

Artur-Bagdasaryan2

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Հայկական Վերածնունդ» կուսակցության անդամները, ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ գտնվում են Երեւանի Նոր- Նորք վարչական շրջանում: Ընտրողների հետ հանդիպման ժամանակ նախ Բաղդասարյանը ներկայացրեց թիվ 1 ընտրատարածքում ՀՎԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներին: Թեկնածուներն էլ իրենց հերթին ելույթներ ունեցան, ներկայացնելով իրենց անելիքները: Ապա ելույթով հանդես եկավ Արթուր Բաղդասարյանը: «Նոր Նորքում մենք ունենք մրցունակ թիմ, եւ ես վստահ եմ, որ մեր թեկնածուները անպայման ձեր վստահության քվեին կարժանանան: Մենք ընտրում ենք  երկրի բարձրագույն իշխանությունը, ոչ թե թաղի տղաների»,- ասաց Բաղդասարյանը հույս հայտնելով, որ ընտրողները կգիտակցեն, որ այս ընտրությունները կարեւոր են: ՀՎԿ առաջնորդն ասաց, թե շատ կարեւոր է, որ պատգամավորներ ընտրվեն նրանք, ովքեր ունակ են լուծելու երկրի առջեւ ծառացած խնդիրները: «Կարո՞ղ է անգրագետ մարդը հայրենիք ներկայացնել, իհարկե ոչ: Մարդկանց փող բաժանելով, ցուցակագրելով երկիր չես կառուցի»,- իր ելույթում ասաց Ա. Բաղդասարյանը: «Մենք մրցունակ չենք տարածաշրջանում, ինչու պետք է թշվառության մեջ ապրենք»,- ներկաներին դիմելով ասաց Ա. Բաղդասարյանը:

Նա կարծիք հայտնեց, թե արդյո՞ք այն 10-ը հազարը, որ առաջարկվում է, խնդիրների լուծում է, եւ կամ, որ ապրիլի 3-ը աշխարհի վերջն է: Արթուր Բաղդասարյանը նաեւ հայտարարեց, թե անհրաժեշտ է ձեւավորել այնպիսի իշխանություն, որը կրթված է, եւ ժողովրդի դարդուցավով  է ապրում: «Գիտակցված քվեաթերթիկը փամփուշտից ուժեղ է»,- ասաց Բաղդասարյանը, վերջում ներկաների հետ միասին վանկարկելով հաղթանակ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top