Գլխավոր Լուրեր Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի...

Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)

1
0

Գլենդելից ամերիկահայ զույգը՝ Աննի եւ Աշոտ Մանուկյանները սարսափելի իրավիճակի են բախվել. ամուսինները տեղեկացել են, որ ԱՄԲ ժամանակ բժիշկների սխալի պատճառով իրենց երեխային այլ կին է կրել ու ծնել:

The Daily Mail-ը հայտնում է, որ անցյալ տարի CHA Fertility Center կլինիկայում Աննիին պատվաստել են 2 սաղմ, սակայն ԱՄԲ միջամտությունը հղիությամբ չի ավարտվել: Մի քանի ամիս հետո՝ ընթացիկ տարվա ապրիլի 11-ին, նրանց խնդրել են վերադառնալ կլինիկա եւ սովորական միջամտության պատրվակով անալիզի համար ամուսիններից վերցրել են թքի նմուշներ: