Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Գլխավոր դատախազությունը՝ Քոչարյանին հարցաքննելու Փաշինյանի պահանջի մասին

    Գլխավոր դատախազությունը՝ Քոչարյանին հարցաքննելու Փաշինյանի պահանջի մասին

    Գլխավոր դատախազությունը՝ Քոչարյանին հարցաքննելու Փաշինյանի պահանջի մասին
    Մարտ 13, 2018 17:44 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազություն և քննարկվել: Այս  մասին Araratnews.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

    Երևան Տոնավաճառ

    Հիշեցնենք՝ «Ելք» խմբակցության ղեկավարը գրավոր դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարցաքննելու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008-ի Մարտի մեկի դեպքերի համար:

    ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Փաշինյանի հայտարարության մասին ասել էր. «Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:

    Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձել էր՝ Ռոբերտ Քոչարյանը փորձում է շրջանցել թեման:

    ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չունի: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են:

    Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին որպես վկա Մարտի մեկի գործով հրավիրելուն  և հարցաքննելու ցուցում տալուն, դատախազության տեղեկացմամբ`  քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ անձին որպես վկա հարցաքննելու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմքեր ունենա ենթադրելու, որ որպես վկա հրավիրվող անձին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որևէ հանգամանք: 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան:

    Փայլակ Ֆահրադյան


    scroll to top