Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » ՌԴ գլխավոր ուռուցքաբանը թվարկել է քաղցկեղ առաջացնող մթերքները

    ՌԴ գլխավոր ուռուցքաբանը թվարկել է քաղցկեղ առաջացնող մթերքները

    ՌԴ գլխավոր ուռուցքաբանը թվարկել է քաղցկեղ առաջացնող մթերքները
    Մայիս 21, 2019 21:21 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՌԴ Առողջապահության նախարարության արտահաստիքային ուռուցքաբան Անդրեյ Կապրինը պատմել է, թե Ռուսաստանի բնակիչների սննդային որ սովորույթներն են առաջ բերում քաղցկեղի զարգացումը: Նրա խոսքերով, հիմնական չարիքը կայանում է ճարպային մթերքների օգտագործման մեջ, սպորտի հանդեպ սեր չունենալու և այլ վատ սովորությունների:

    «Յուղոտ սննդամթերքը, տարբեր սննդային հավելումները, այդ թվում` արագ պատրաստման սննդի մեջ օգտագործվող, աներևակայելի քանակությամբ կարմիր միսը, ալկոհոլը, նստակյաց կենսակերպը և գիրությունը. սրանք այն գործոններն են, որոնք միանշանակ համարվում են կանցերոգեն », – ասել է մասնագետը մամլո ասուլիսի ժամանակ:

    Կապրինը նշել է, որ ծխելը, իր հերթին, ավելացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը 30-50 անգամ: Ընդ որում խոսքը գնում է ոչ միայն թոքերի ախտահարման մասին, այլ նաև այլ օրգանների:

    Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն, ռուսները ամենից շատ հակված են օնկոլոգիայի 70-79 տարեկանում: Ընդ որում տղամարդկանց ամենատարածված ախտորոշումը թոքերի քաղցկեղն է, կանանց մոտ` կրծքագեղձինը:

    Ի միջի այլոց, գիտնականները ամբողջ աշխարհում հետազոտություններ են անցկացնում` գտնելու համար սնունդի և հիվանդությունների միջև կապը: Արդեն հայտնի է, որ աղիքային քաղցկեղի զարգացման ռիսկը զգալիորեն կրճատվում է, եթե նվազեցվի կիսաֆաբրիկատային մսի օգտագործումը և օրակարգի մեջ զանազանություն մտցվի բանջարեղեններով: Իսկ ահա սոխի և սխտորի ամենօրյա օգտագործումը, օրինակ, զգալիորեն նվազեցնում է օնկոլոգիայի վտանգը:


    Նման թեմաներ

    scroll to top