Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Գլխումս Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու

    Գլխումս Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու

    Գլխումս Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու
    Ապրիլ 23, 2019 13:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

    «Արարատին բռնելուց հետո չէի հասկանում ինչ էր կատարվում: Ինձ էլ էին բռնել: Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու… կամ նստելու…

    2 ժամից ինձ բաց թողեցին: Հագուստս և պայուսակս մնացել էին մեքենայի մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներից 100 դրամ խնդրեցի, որ տուն հասնեմ: Մրսում էի: Չգիտեի Արարատը որտեղ է:

    Գլխումս էլի Արարատի բառերն էին` կամ հաղթելու ենք, կամ` նստելու: Հասկացա, որ այս օրերին պատրաստում էր ինձ:

    «Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում մարդիկ շատանում էին: Իմացա, որ Արարատին ու Սասունին այստեղ են բերել:

    Alenը իր ձեռքը վերցրեց խոսափողը ու գլխավորեց շարժումը: Մարդկանց հոսքը չէր դադարում: Պայմանավորվեցինք մաս-մաս քաղաքացիներին տանել հրապարակ: Hayk-ը, Surenը, ես խումբ-խումբ համոզում էինք, որ պետք է գնալ հրապարակ: Մարդիկ դժվար էին համաձայնվում լքել տարածքը: Չէ՞ որ այդտեղ Սասունն ու Արարատն էին… միգուցե նաև Նիկոլը:

    Մի կին բարկացած բղավեց վրաս` դու հասկանո՞ւմ ես, աղջիկ ջան, չեմ գնալու, ստեղ մեր Արարատն ա, իմ պատգամավորը:

    Հրապարակում Lenaն կարդաց Նիկոլի ուղերձը: Rubenի, Սուրենի, Eduardի ելույթները ասում էին մի բան` այս հեղափոխությունը գլխատել չի լինի: Annaի ելույթը դրեց վերջակետը:

    Վերադարձա տուն: Դեռ ոչինչի չէի զգում: Բացեցի ֆեյսբուքը և կարդացի Vahanի գրառումը. «Բարի գիշեր Ար..»:

    Արցունքները գնացին:

    Հաղթելու ենք»:


    Նման թեմաներ

    scroll to top