Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    24°
    Home » Լուրեր » Գնահատելու են «Նաիրիտ»-ում թունավոր քիմիական նյութերի հետ կապված վտանգը

    Գնահատելու են «Նաիրիտ»-ում թունավոր քիմիական նյութերի հետ կապված վտանգը

    Սեպտեմբեր 13, 2017 20:07 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    nairit_640x420

    Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ընդունել է միջազգային փորձագիտական խմբին, որը Հայաստան է ժամանել գնահատելու քիմիական վտանգի հետ կապված իրավիճակը «Նաիրիտ» գործարանում, որի տարածքում ս.թ. օգոստոսի 28-ին հրդեհ էր բռնկվել։

    Այցը կազմակերպվել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (ՄԳՀԳ/ OCHA) օժանդակությամբ՝ վերջինիս և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱՇՄԾ) համատեղ ստորաբաժանման միջոցով: Միջազգային երեք փորձագետներից կազմված խումբը Հայաստանում է ՀՀ կառավարության, մասնավորապես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խնդրանքով՝ արտակարգ իրավիճակների հետ կապված խնդիրները գնահատելու հարցում աջակցության ցուցաբերելու համար:

    Փորձագետները Հայաստան են ժամանել կիրակի օրը՝ սեպտեմբերի 10-ին, և արդեն իսկ հանդիպել են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի ու նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ: Նրանք  հանդիպել են նաև «Նաիրիտ» գործարանի ղեկավարության հետ և այցելել գործարան՝ տեղում ծանոթանալու հրդեհի հետևանքով այրված պահեստարաններին ու գործարանի տարածքում պահվող քիմիական նյութերի կառավարման հետ կապված իրավիճակին:

    Փորձագիտական խումբը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել  է առաքելության նպատակները և գործողությունների ծրագիրը, ինչպես նաև փոխանցել տեղում իրավիճակի վերաբերյալ տպավորությունները: Պարոն Բուզետտոն շնորհակալություն է հայտնել խմբի արագ ժամանման համար և վերահաստատել առաքելության ողջ ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան թիմի աջակցությունը խմբին:

    Փորձագիտական խումբը հավաքագրվել է Ժնևում տեղակայված՝ ՄԱՇՄԾ / ՄԳՀԳ համատեղ ստորաբաժանման (JEU)միջոցով, որը հետևում է միջազգային արձագանքման մեխանիզմների ակտիվացմանն ու զբաղվում բնապահպանական և/կամ արդյունաբերական արտակարգ իրավիճակների դեպքում համապատասխան անձնակազմերի տեղակայմամբ։ Մարդասիրական դոնոր համայնքն անմիջապես արձագանքել է տեխնիկական աջակցության խնդրանքին։

    Մասնավորապես, գործի է դրվել Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, որը գործուղել է մեկական քիմիական փորձագետ Շվեդիայից և Ֆրանսիայից։ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) ապահովել է ևս մեկ՝ շվեյցարացի փորձագետի մասնակցությունն այս գնահատմանը։

    Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում առաքելությունը կգնահատի «Նաիրիտ» գործարանում թունավոր քիմիական նյութերի հետ կապված վտանգը և կանխարգելման ու ազդեցության մեղմացման վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարությանը։

    ***

    Օգոստոսի 28-ին Երևանի «Նաիրիտ» գործարանում հրդեհ էր բռնկվել։ Այրվող քիմիական նյութերի քանակը և բնույթն այնպիսին էին, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) կարողացավ արագորեն տեղայնացնել կրակը, սակայն հրդեհի լիարժեք մարման համար ժամանակ պահանջվեց։ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը հրդեհի տարածքում և ընդհանուր Երևանում անցկացրեց օդի աղտոտվածության մոնիտորինգ՝ հաղորդելով, որ օդի աղտոտվածության մակարդակը չի գերազանցում վտանգավորության սահմանը։

    Նման թեմաներ

    scroll to top