Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Գնալում եմ ՀՔԾ և ասեմ, որ ինձ ոչ ոք չի ծեծել. Վյաչեսլավ Հարությունով

    Գնալում եմ ՀՔԾ և ասեմ, որ ինձ ոչ ոք չի ծեծել. Վյաչեսլավ Հարությունով

    Հուլիս 11, 2018 22:13 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Ապատեղեկատվություն, սուտ, կեղծիք. Լրագրողներն այսօր այցելել են  բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի բնակարան: Նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ հուլիսի երկուսին  Օլիմպավանում  իր,  Գագիկ Ծառուկյանի և Էդուարդ Բաբայանի միջև որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Վյաչեսլավ Հարությունովը նշել է, որ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն  հարցաքննության, սակայն չի գնացել: Նա ընգծել է, որ որևէ լրատվամիջոցի կամ որևէ մեկի երբեք չի ասել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Էդուարդ Բաբայանը իր վրա ձեռք են բարձրացել,  և տարածված տեղեկատվությունն,  ըստ նրա, ամբողջությամբ սուտ է ու չի համապատասխանում իրականությանը: ,Ես ասել եմ Գագիկ Ծառուկյանն է մեղավոր իմ այսօրվա վիճակի համար, նկատի ունենալով ոչ թե որ նրա հետ ինչ որ միջադեպ է  տեղի ունեցել, այլ այն, որ իմ չեմպիոն որդին բանակում չծառայելու համար   այսօր  հետախուզման մեջ է գտնվում ու չի կարողանում գալ Հայաստան: Արդեն երկու տարի է  նա  իր ընտանիքից ու ինձանից հեռու է ապրում: Ես հենց դա եմ նկատի ունեցել, երբ ասել եմ Գագիկ Ծառուկյանն է մեղավոր այս ամենի համար:  Մի քիչ էլ զայրացած եմ եղել, որ չեմ կարողացել հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ  ու խնդրել, որ   նա այս հարցով զբաղվի և իմ որդին ազատ կարողանա վերադառնալ  հայրենիքե,-ասել է Վյաչեսլավ Հարությունովը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լրագրողների հետ նրա հարցազրույցն ամբողջությամբ:

    Նման թեմաներ

    scroll to top