Գլխավոր Լուրեր Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին

Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին

7
0

Գողացել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի մեքենայի կողային հայելին։ Պատգամավորն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ինչ-որ միամիտ մարդ, հավանաբար մտածելով որ ինձ հայելի պետք չի, վերցրել է այն: Խնդրում եմ վաղը բերեք ու դրեք տեղը, վստահեցնում եմ՝ իմ կողային տեսողությունը այդ չափ զարգացած չէ, ինչը չէի պնդի ԱԺ տեսախցիկների մասին»,–նշել է նա: