Գլխավոր Իրավական Գողացել են դրամապանակը. ոստիկանությունը քայլեր է ձեռնարկել

Գողացել են դրամապանակը. ոստիկանությունը քայլեր է ձեռնարկել

13
0

Հունիսի 2-ին, երեկոյան իննին մոտ, ոստիկանություն է զանգահարել 30-ամյա մի կին և հայտնել, որ մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում, ավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները պարզել են, թե ով է կատարել գողությունը: 26-ամյա երևանցի երիտասարդը Բաղրամյան պողոտայիից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն, վերադարձրել գողոնը:
Դրամապանակում եղել են 15 հազար դրամ, նույնականացման, բանկային և զեղչի քարտեր:
Տուժած կինը հրաժարվել է հաղորդում տալուց:
Նախապատրաստվում են նյութեր: