Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Գողության փորձ. բանկոմատի փողերի վրա հատուկ ներկ է լցվել

Գողության փորձ. բանկոմատի փողերի վրա հատուկ ներկ է լցվել

Դեկտեմբեր 5, 2017 22:18 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

Դեկտեմբերի 5-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց, որ Բագրատունյաց փողոցի բանկոմատներից մեկը կոտրել են։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը ժամը 3-ից 8։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք կոտրել են չգործող ճաշարանի դռան փականը, մտել ներս և փորձել են կոտրել բանկոմատն ու փող հափշտակել։

Նրանք իրենց կամքից անկախ չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գողության պահին հատուկ ներկը լցվել է բանկոմատի փողերի վրա։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Հավելենք, որ ինչպես նախկինում նշել ենք, հանրապետության գրեթե բոլոր բանկոմատներն ունեն նման համակարգ։ Գողության փորձի դեպքում ներկ է լցվում բանկոմատի դրամանիշերի վրա։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top