Գլխավոր Լուրեր Գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք ղեկավարելու. դերասանը՝ Նազենի Ղարիբյանին

Գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք ղեկավարելու. դերասանը՝ Նազենի Ղարիբյանին

5
0

Դերասան Վիգեն Սարգսյանն այսօր մասնակցում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին ղեկավար Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկության դեմ կառավարության շենքի առջև անցկացվող բողոքի ցույցին:

Նրա խոսքով՝ Նազենի Ղարիբյանը՝ որպես մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, կարծում է՝ աթոռին նստած, ինչ ուզի՝ կարող է անել: «Բայց մարդը սխալական է, կարող է կարծիք հայտնել»,- ասաց դերասանը:

Դերասանի կարծիքով՝ թատրոնի տնօրեն չի կարելի նշանակել: «Երբ Լիլիթ Մակունցին, Նազենի Ղարիբյանին առաջարկել են դառնալ նախարար, փոխնախարար, դուք գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք ղեկավարելու: Բոլորն էլ կարող են ասել՝ այո: Կնստեն, մի քանի գալստուկ կկապեն, բա հետո՞»,- հռետորական հարց հնչեցրեց Վիգեն Ստեփանյանը: