Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն

    Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն

    Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն
    Նոյեմբեր 10, 2018 18:25 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը, նոյեմբերի 10-ին, մրցահարթակում իրենց հարաբերությունները պարզեցին գերծանր քաշայիները։

    Երևան Տոնավաճառ

    Հայաստանը ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի 450 կգ (205+245կգ) արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի։ Մեր ծանրորդն ավելին անել չէր կարող, քանի որ այս քաշային կարգի օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեն պարզապես դուրս էր մրցակցությունից՝ 474 կգ (217+257կգ) երկամարտում:

    Այդպիսով, Հայաստանի հավաքականը Աշգաբադից կվերադառնա երկու մեդալով: Հիշեցնենք, որ նախօրեին մեր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը գրավել էր 1-ին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի:


    Նման թեմաներ

    scroll to top