Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Գորայքի բնակիչները փակել են Երևան-Մեղրի ճանապարհը

    Գորայքի բնակիչները փակել են Երևան-Մեղրի ճանապարհը

    Գորայքի բնակիչները փակել են Երևան-Մեղրի ճանապարհը
    Հունիս 25, 2019 15:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի Ծղուկ բնակավայրի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում: Փակել են Երևան-Մեղրի տանող միջպետական ճանապարհը՝ պահանջելով, որ այնտեղ գնան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

    Խնդիրը Վարչական դատարանի կողմից հունիսի 8-ին Սյունիքի Գորայք համայնքում տեղի ունեցած արտահերթ ՏԻՄ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելն է։

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 1408 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1071 հոգի: Նախնական արդյունքներով՝ համայնքի ղեկավարի ընտրությանը գրանցվել է ձայների բաշխման հետեւյալ պատկերը՝ Աշոտ Աղաջանյան 531 քվե, Արտյոմ Գրիգորյան 515 քվե, Մանուչար Մկրտչյան 13 քվե: Թեկնածուներից Արտյոմ Գրիգորյանը դատարանում վիճարկել է ընտրությունների արդյունքները եւ դատարանը որոշում է կայացրել հունիսի 30-ին նոր ընտրություններ անցկացնել:

    Ճանապարհը փակողները պնդում են, որ դատարանն ապօրինի որոշում է կայացրել` անվավեր ճանաչելով թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը։

    Բնակիչները պահանջում են կամ վարչապետին կամ ԱԱԾ տնօրենին։


    Նման թեմաներ

    scroll to top