Գլխավոր Լուրեր Գորիս-Սիսիան ճանապարհին բուք է

Գորիս-Սիսիան ճանապարհին բուք է

9
0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բեռնատարների համար) եւ Գորիս-Սիսիան (բուք է) ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։