Գլխավոր Լուրեր Գործարար համաժողով՝ Գեղարքունիքում. Փաշինյանը եւս կմասնակցի

Գործարար համաժողով՝ Գեղարքունիքում. Փաշինյանը եւս կմասնակցի

3
0

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 11-ին՝ ժամը 10:00-17:00-ն, Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողով և տեղական արտադրանքի «EXPO» ցուցահանդես։
Ներդրումային- գործարար համաժողովի նպատակն է՝ մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող և բիզնես շահեր հետապնդող գործարարների: Մարզի համար որպես զարգացման գերակա ուղղություն են ընտրվել գյուղատնտեսությունը, տուրիզմը և վերականգնվող էներգետիկայի արտադրությունը:

Համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր
ձեռնարկությունների ներկայացուցիչներ, տեղի և արտասահմանյան ներդրողներ ու գործարարներ, բանկային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:

«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը մեկնարկելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ողջույնի խոսքերով, այնուհետև ցուցադրվելու է «Գեղարքունիքի մարզի տնտեսական հնարավորությունները և զարգացման տեսլականը» ֆիլմը:
Ապա կայանալու է պանելային քննարկում՝ «Ներդրումային միջավայրը Հայաստանում» խորագրով, որի ընթացքում ներկայացվելու է մարզում հաջողված 6 ծրագիր:

Համաժողովի հաջորդ փուլում ներկայացվելու է մարզում ընթացքի մեջ գտնվող 7 ներդրումային ծրագիր, որից հետո ներկայացվելու է ներդրումային ծրագրերի
18 նոր գաղափար (շնորհանդեսներ):

Համաժողովը կընդմիջվի «EXPO» ցուցահանդեսով և
հյուրասիրությամբ: Ներդրումային-գործարար համաժողովի օրակարգը կցվում է: