Շաբաթ , 22 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Rain
    16°
    Home » Լուրեր » Գործընթացը կիրականացվի մինչև 2018թ. ձմեռային զորակոչ

    Գործընթացը կիրականացվի մինչև 2018թ. ձմեռային զորակոչ

    Գործընթացը կիրականացվի մինչև 2018թ. ձմեռային զորակոչ
    Հուլիս 11, 2018 23:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի   հայտարարությունը

    2018 թ. ապրիլի 6-ին ՀՀ ԱՆ իրավական ակտերի նախագծերի պաշտոնական հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման էր դրվել

    «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության, հետազոտման եւ փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում եւ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները եւ դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձեւերը, բժշկական հետազոտությունների եւ բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու եւ ՀՀ Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշումների նախագծերը մինչեւ ապրիլի 21-ը ժամկետով:

    Սակայն սույն որոշումների նախագծերը ընդունվել են այդ ժամկետից շուտ՝ ապրիլի 12-ին, եւ ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության՝  ՀՀ ՊՆ կողմից ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնելու եւ արդյունքում դրանք ՀՀ Կառավարության 12.04.2018 թ. նիստում ընդունելու հրատապությունը պայմանավորվում է 2018 թ. ամառային զորակոչի աշխատանքները պատշաճ կազմակերպելու եւ անցկացնելու անհրաժեշտությամբ:

    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուշադրության կենտրոնում են գտնվում ՀՀ Կառավարության թիվ 404-ն որոշմամբ հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում առկա խնդիրները:

    Հետեւաբար մեր կողմից միջազգային իրավակարգավորումների հիման վրա իրականացվել էր մասնագիտական վերլուծություն՝ մինչեւ ապրիլի 21-ը այն ներկայացնելու նպատակով, իսկ այդ որոշումը ժամկետից շուտ ընդունելու պատճառով չեղավ դրա հնարավորությունը:

    Այնուամենայնիվ համապատասխան մարմիններին մասնագիտական վերլուծության արդյունքում մշակված առաջարկները ներկայացվեցին որոշումն ընդունվելուց հետո:

    Ավելի ուշ 2018 թ. հուլիսի 2-ին թվագրված գրությամբ ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկի առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերլուծությունը ընդունվել է ի գիտություն և դրա կապակցությամբ գործընթացը կիրականացվի մինչև 2018թ. ձմեռային զորակոչ:

    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մասնագիտական վերլուծության արդյունքում բացահայտված խնդիրների ամբողջական ցանկը՝ ԱՅՍՏԵՂ

    Նման թեմաներ

    scroll to top