Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Sunny
Home » Լուրեր » Գոշ լճի բնականոն վիճակը վերականգնված է

Գոշ լճի բնականոն վիճակը վերականգնված է

Օգոստոս 9, 2017 12:38 Լուրեր, Տնտեսական A+ / A-

??????????

Սույն  թվականի ապրիլ ամսին սոցիալական ցանցերով ահազանգ էր տարածվել, որ Գոշ լճի ափամերձ հատվածում առանց համապատասխան թույլտվության մաքրման աշխատանքներ են կատարվում: ՀՀ բնապահպանության նախարարությունն անմիջապես արձագանքել էր հրապարակումներին և միջոցներ ձեռնարկել ապօրինի աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ: Ահազանգի հիմքերով իրականացված գործողությունների արդյունքում տարածքի վարձակալ «Վենդոռ» ՍՊԸ-ի իրականացրած աշխատանքները դադարեցվել էին, գնահատվել էր  կատարված աշխատանքի ծավալը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ծառայողական քննության արդյունքում նկատողություն էր հայտարարվել «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան տեղամասի անտառապետին, որը տեղեկացված պետք է լիներ ընկերության կողմից լիճը տիղմից մաքրելու աշխատանքների մեկնարկի մասին: Վարչական պատասխանատվության էր ենթարկվել «Վենդոռ»  ընկերությունը՝ առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության լճի տարածքում աշխատանքներ նախաձեռնելու համար:

Բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիները հիմնահարցը բարձրացրել էին նաև ապրիլի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող էկոտուրիզմի խնդիրներին նվիրված համաժողովի ժամանակ, որտեղ  նախարար Արծվիկ Մինասյանի և ակտիվիստների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարարությունում խնդրի առնչությամբ հանդիպումներ կազմակերպելու շուրջ: Վերջիններիս հետ հանդիպման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել էր, որ անձրևների դադարից մի քանի օր անց հնարավոր կլինի սկսել և կարճ ժամանակահատվածում ավարտել լճի հարակից հատվածների մաքրման աշխատանքները:  Տեղեկացվել էր նաև, որ ափամերձ տարածքները տիղմից մաքրման և բարեկարգման բոլոր աշխատանքներն իրականացնելու են «Դիլիջան» ազգային պարկի մասնագետները՝ «Վենդոռ» ընկերության միջոցների հաշվին, որպեսզի մասնագիտական մոտեցմամբ նվազագույնի հասցվի ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա: Կովկասի բնության հիմնադրամի /CNF-ի/ ազգային համակարգող Արման Վերմիշյանն էլ ներկայացրել էր իր դիտարկումները, ըստ որոնց` լճի էկոհամակարգին էական վնաս չի հասցվել, ինչի մասին վկայում է լճի ափամերձ բուսատեսակների բնականոն աճը:

Հուլիս ամսին, անձրևների դադարից 3 օր անց, սկսվել են  Գոշ լճի հարակից հատվածների մաքրման աշխատանքները: Ներկա պահին դրանք ավարտվել են և լիճը բերվել է իր նախկին տեսքին։ Աշխատանքների ողջ ընթացքը վերահսկել է ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ ձևավորված մասնագիտական աշխատանքային խումբը: «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները համապետական շաբաթօրյակի շրջանակներում վերոհիշյալ տարածքներում իրականացրել են նաև աղբից մաքրման աշխատանքներ:

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top