Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » ժամանց » Գրառումներ, որոնք Ֆեյսբուքում կատարում են միայն ցածր ինքնագնահատական ունեցողները

    Գրառումներ, որոնք Ֆեյսբուքում կատարում են միայն ցածր ինքնագնահատական ունեցողները

    Գրառումներ, որոնք Ֆեյսբուքում կատարում են միայն ցածր ինքնագնահատական ունեցողները
    Մայիս 21, 2019 16:52 ժամանց, Լուրեր A+ / A-

    Ֆեյսբուքում կամ սոցիալական այլ ցանցերում դուք ընկերների հետ կիսվում եք ձեր մտքերով, հետաքրքրություններով, լուսանկարներով եւ տրամադրությամբ։ Իսկ երբեւիցե մտածե՞լ եք, որ այդ հրապարակումները բնութագրում են ձեր անձը։ «Հետաքրքիր է իմանալ» կայքը ներկայացնում է այն գրառումները, որոնք խոսում են ձեր ցածր ինքնագնահատականի մասին։

    1. ՆՇՈՒՄ ԵՔ ՁԵՐ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

    Դուք ձեզ շրջապատողների խրախուսանքի կարիքն ունեք, այդ պատճառով ցանկանում եք ի ցույց դնել, որ ակտիվ եւ հետաքրքիր կյանք եք վարում։ Գաղտնիք բացենք։ Շատ քչերին է հետաքրքրում, թե որտեղ եք դուք ճաշել կամ որ կինոթատրոնն եք հաճախել։ Բացի այդ, եթե դուք նշում եք, որ մեկնում եք երկրից, այդ լուրը կարող է հետաքրքրել գողերին։

    2. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ՄԱՐԶԱՍՐԱՀԻՑ

    Ուզում եք, որ բոլորն իմանան ձեր հմայքի եւ մարզական կյանք վարելու  մասին։ Հավատացեք, նրանց, ում դուք իսկապես դուր եք գալիս, ձեր՝ հմայիչ լինելու ապացույցների կարիքը չունեն։

    3. ԿԵՐԱԿՈՒՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

    Կան ֆուդ-բլոգերներ, որոնք կարող են ցանկացած կերակուր ախորժելի նկարել։ Սակայն մարդկանց մեծ մասը չի տիրապետում լուսանկարչության արվեստին եւ չի կարողանում այդպես նկարել, հետեւաբար դուք չեք կարող որեւէ մեկին զարմացնել մեկ գավաթ սուրճով եւ խմորեղենի կտորով։ Իհարկե կա մեկ այլ տարբերակ եւս, որով դուք ուզում եք ցուցադրել, որ ճաշում եք լավ ռեստորաններում։

    4. ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ ԲԱԶՄԱԹԻՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԸՆԿԵՐԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԸ 

    Ծիծաղելի է հնչում, բայց շատերը կան, որ առանց բացառության եւ ճանաչելու ընդունում են բոլորի ընկերանալու հայտերը։ Դա խոսում է ինքներդ ձեր հանդեպ ունեցած անվստահության մասին։

    5. ԿԱՏԱՐԱԾ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՎԵՐՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

    Բոլորը սիրում են նվերներ ստանալ, սակայն ամբողջ աշխարհին այդ մասին պատմելու կարիքը չկա։ Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ուրիշների խրախուսանքի կարիք ունեք։ Բացի այդ, ուզում եք ցույց տալ, որ դուք թանկ եք ինչ-որ մեկի համար, որ ձեր մասին հոգում են եւ սիրում։

    6. ԱՆԸՆԴՀԱՏ ԳՐԱՌՈՒՄ ԵՔ ԱՆՈՒՄ ՁԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    Բրիտանիայի Բիրմինգհեմի, Էդինբուրգի եւ Հերիոթ Ուոլթի համալսարանների հետազոտությունները հաստատում են, որ մարդիկ, որոնք գրառումներում վառ կերպով ներկայացնում են իրենց հույզերն ու զգացմունքները, անգամ չցանկանալով, անկախ իրենցից ցույց են տալիս, թե  իրական կյանքում որքան կարիք ունեն իսկական հարաբերությունների եւ զգացմունքների։


    Նման թեմաներ

    scroll to top