// //

Երկուշաբթի , 25 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Գրավատների աշխատողների բողոքի ակցիան Կառավարության շենքի առջև. (տեսանյութ)

    Գրավատների աշխատողների բողոքի ակցիան Կառավարության շենքի առջև. (տեսանյութ)

    Մարտ 14, 2019 10:37 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Կառավարության շենքի առջեւ այսօր հավաքվել էին գրավատների  ու փոխանակման կետերի  աշխատակիցները, որոնք  բողոքում են հարկային  օրենսգրքի փոփոխված տարբերակի դեմ, ըստ որի՝ նրանց հարկային բեռն ավելանում է 60 անգամ: «Ամսական պետք է վճարենք 250.000 դրամ»,- ասացին նրանք:

    Կառավարության շենք մտնելիս Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լսեց  քաղաքացիների խնդիրը, ապա հորդորեց գրավոր դիմել իրեն:

    Araratnews.am-ի հարցին՝ եթե հարկային բեռն ավելանար ոչ թե 60, այլ 30 անգամ,  գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները դարձյալ կբողոքեի՞ն,  բողոքավորները բացասական պատասախանեցին: Ավելին՝ տեղեկացրին, որ  բանկերի, վարկային կազմակերպությունների հարկային բեռը հարկային նոր  օրենսգրքով իրենց համեմատ ավելի քիչ են բարձրացել:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top
    //