Գլխավոր Լուրեր Գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքի դրույքաչափերը վերանայել են. Արմենպրես

Գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքի դրույքաչափերը վերանայել են. Արմենպրես

2
0

Փոխանակման կետերի և գրավատների համար Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով պետական տուրքի  նախատեսված չափը փոքր-ինչ նվազեցվել է: Ակցիզային հարկը տարեկան նախատեսված 4 տոկոսի փոխարեն կավելանա 3 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում կատարված փոփոխությունները  երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումներին շարունակվել են մասնագիտական քննարկումներն առանձին կարևոր թեմաների շուրջ: Վերանայվել են ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունների լիզենզավորման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Մեր գնահատմամբ որոշակիորեն խաթարված էին համամասնությունները: Եվ ստացվել էր,  որ ֆիսկալ քաղաքականության հետ խաչվել էր մեկ այլ խնդիր: Եվ հիմնական բեռն ընկել էր փոխանակման կետերի և գրավատների վրա»,-ասաց Պողոսյանն ու նշեց, որ այս առումով փոփոխություններ են կատարել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում