Գլխավոր Լուրեր Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի

Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի

10
0

30 կողմ, 7 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր  Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց անվանափոխելու նախագիծն ընդունվեց Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում:

Առաջարկը ներկայացրել է ընդդիմադիր «Լույս»  խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Թեհմինա Վարդանյանն առաջարկել էր նաև Մովսես Խորենացու փողոցը Սուրբ Մովսես Խորենացու փողոց անվանափոխել, որը սակայն չընդունվեց: