Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել. հայրը մեղադրում է բժշկին

    «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել. հայրը մեղադրում է բժշկին

    «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել. հայրը մեղադրում է բժշկին
    Հունվար 11, 2019 12:06 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր՝ հունվարի 11-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Հարություն Շահվալադյանը և հայտնել, որ ժամեր առաջ «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը երեխան մահացել է և դա եղել է բժիշկների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով, հայտնում է Shamshyan.com-ը։ Ահազանգով մեկնած Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբին, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին Հ. Շահվալադյանը հայտնել է, որ հունվարի 10-ին նշված ծննդատանը, որը գտնվում է Նոր Արեշ թաղամասում, կինը՝ 28-ամյա Նարինե Սարգսյանը, ծննդաբերելու ժամանակ իմացել է, որ երեխան մահացել է։ Հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխայի մահվան մեջ մեղավորը նշված ծննդատան մանկաբարձ-գինեեկոլոգն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մանկաբարձ-գինեկոլոգը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Արման Մարգարյանն է։

    Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


    Նման թեմաներ

    scroll to top