Գլխավոր Իրավական Գրիգորյանը չէր բերվել դատարան․ նիստը չկայացավ

Գրիգորյանը չէր բերվել դատարան․ նիստը չկայացավ

3
0

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ չկայացավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատարան չէր բերվել:

Դատարանը «Նաիրի» բժշկական կենտրոնից ստացել էր գրություն, համաձայն որի՝ Գրիգորյանը չի կարող ներկայանալ նիստին առողջական վիճակի պատճառով:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։