Գլխավոր Լուրեր Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը երրորդն է Դրեզդենի մրցաշարում

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը երրորդն է Դրեզդենի մրցաշարում

3
0

Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը երրորդն է Դրեզդենի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Դրեզդենի շախմատային ամառ» («Dresden Schach Sommer») շրջանակում անցկացված մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր գրավեց երրորդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ միջազգային կարգի վարպետ Ջուլիան Մարտինը, որը հավաքեց 7,5 միավոր:

«Դրեզդենի շախմատային ամառ»-ին մասնակցում էր 64 շախմատիստ գերմանական մի շարք ակումբներից: