Գլխավոր Լուրեր ԳՇ ղեկավար կազմի հետ քննարկվել է զորքերի մարտական պատրաստության հարցը

ԳՇ ղեկավար կազմի հետ քննարկվել է զորքերի մարտական պատրաստության հարցը

1
0

Այսօր՝ հունիսի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր:

ՊՆ-ից հայտնում են, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ: