Երկուշաբթի , 29 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 626.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Գումարը որոշ մարդկանց գրպանը գնալու փոխարեն կմտնի բյուջե

Գումարը որոշ մարդկանց գրպանը գնալու փոխարեն կմտնի բյուջե

Մայիս 18, 2017 14:30 Լուրեր, Տնտեսական A+ / A-

18447501_1031799306951613_780352091973624450_n

Իսկապես հարկերի աճ է գրանցվել, որը շարունակվել է նաև այս տարվա առաջին եռամսյակում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը, անդրադառնալով ՊԵԿ-ի նախագահի հայտարարությանը, որ 7 ամիսների ընթացքում 14-15 տոկոսով կրճատվել է ստվերը հիմնականում խոշոր բիզնեսի հատվածում, որի հետևանքով էլ հարկերի աճ է գրանցվել:

Իսկ թե այդ աճը ի՛նչ ազդեցություն կունենա բնակչության կենսամակարդակի վրա, բանախոսն ընդգծեց. «Այդ ազդեցությունը չէր կարող միանգամից երևալ. օրինակ բերեմ` եթե տնտեսավարողն աշխատում էր 100 դրամ, դրա 20 դրամը վճարում էր որպես հարկ, որի 10 դրամը գնում էր բյուջե, 10 դրամն էլ գնում էր ինչ-որ կոնկրետ մարդկանց գրպանը, հիմա ամբողջ 20 դրամը կամ 19 դրամն է գնում բյուջե: Ըստ էության, տնտեսության ծավալները դրանից փոփոխություններ չեն  կրում, բայց գումարի տեղաշարժի ճանապարհն է փոխվել: Ազդեցությունը կզգացվի, երբ այդ գումարները սկսեն վերաբաշխվել, բայց ժամանակահատվածը չափազանց կարճ է, ու դժվար է ասել` հետո այս տեմպը կշարունակվի՞, թե՞ չէ»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է տնտեսավարողը նախընտրում իր գործունեությունը ստվերում ծավալել, Թունյանը նշեց. «Տնտեսավարողը մնում է ստվերում, եթե այդ ստվերում մնալու ծախսերն ավելի քիչ են, քան օրինական դաշտում աշխատելու ծախսերը, այսինքն` եթե մարդը գտնում է, որ հարկային տեսուչին կաշառք տալն իր վրա ավելի էժան է նստում, քան օրինական հարկեր մուծելը, նա կշարունակի մնալ ստվերում ու դժվար կլինի նրան օրինական դաշտ բերել: Այսինքն` հարկային դրույքաչափերը պետք է այնքան լինեն, որ գործարարի համար դա ավելորդ բեռ չդառնա, ու ինքը կարողանա թե՛ ներսի, թե՛ դրսի շուկաներում մրցունակ լինել: Այստեղ նաև կարևոր են հավասար մրցակցային պայմանները»:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top