Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Գութան 2017. Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոն

Գութան 2017. Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոն

Սեպտեմբեր 14, 2017 11:54 Լուրեր, Հասարակություն, Մշակույթ A+ / A-

GUTAN310x310

«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի ևս ազգագրական երգի-պարի տոն կստեղծի բոլորիս համար. հանդիպման վայրն անփոփոխ է՝ սեպտեմբերի 28-ին, ժամը՝ 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում /Կասկադ/:
Փառատոնն իրականացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ , ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից, որն ազգային մշակույթը ճիշտ ներկայացնելու կարևոր նախաձեռնություն է` կոչված հայ ազգագրական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:
Ազգագրական երգերն ու պարերը հնարավորություն կունենանք վայելելու ժամանակի ազգագրական լավագույն խմբերի կատարմամբ՝ իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների, ամբողջությամբ կենդանի հնչողությամբ և կատարմամբ: Փառատոնին այս տարի մասնակցելու են 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝ Ակունք, Կարին, Սասնա Ծռեր, Վան, Վերադարձ, Մասունք, Տարոնցիներ, Նուբար, Գորանի, Մենք ենք մեր սարերը/Արցախ/, Մարաթուկ, Տավրոս, Զարթոնք, Արդվին, Վարք հայոց, Ոստան, Արեգ, Մշո Հավքեր/Գավառ/, Մարաթուկցիներ :
Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմեր ՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը:
Գութանն այս տարի, ինչպես նախորդ տարի, տեղի կունենա նաև Արցախում: Բոլորս միասին. Պահպանենք մեր ազգային երգն ու պարը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top