Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Գույքի մասին լիազորագիր չներկայացնող պաշտոնյաները պետք է զրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից

    Գույքի մասին լիազորագիր չներկայացնող պաշտոնյաները պետք է զրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից

    Գույքի մասին լիազորագիր չներկայացնող պաշտոնյաները պետք է զրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից
    Փետրվար 12, 2019 13:08 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի առանցքային կետին՝ պաշտոնյաների ունեցվածքի մասին տեղեկատվության թափանցիկությանը։

    «ՀՀ քաղաքացիները հետհեղափոխական Հայաստանում պետք է հնարավորություն ունենան վերահսկել, թե ինչ գույքի և ունեցվածքի են տիրապետում ՀՀ ոչ միայն պետական բարձր պաշտոնյաները, այլև պետական պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող մարդիկ»,- նշեց Փաշինյանը։

    Վարչապետի խոսքով՝ ՀՀ ցանկացած պաշտոնյա լիազորված մարմին պետք է ներկայացնի նոտարական կարգով հաստատված լիազորագիր․ «Այդ մարմինը այդ պաշտոնյայի անունից աշխարհի ցանկացած կետում կարողանա արձանագրել տվյալ պաշտոնյայի գույքի տեղը, ծավալը, տեղաբաշխումը և այդ մասին տեղեկատվություն ներկայացնել հանրությանը»։

    Փաշինյանը բերեց նաև իր օրինակը, որ ինքը՝ որպես վարչապետ, պետք է լիազոր մարմնին ներկայացնի իր ունեցվածքի մասին տեղեկատվություն, որ վերջինս սեփականատիրոջ  իրավունքով Փաշինյանի և իր հարազատների անունով եղած գույքը և տեղեկությունը հասանելի դարձնի հանրությանը։

    «Եվ բոլոր այն պաշտոնյաները և պաշտոնի թեկնածուները, ովքեր կհրաժարվեն  համապատատասխան մարմին լիազորագիր ներկայացնել, պետք է զրկվեն Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից»,- շեշտեց վարչապետը։


    scroll to top