Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Գվարդիոլան 4-օրյա հանգիստ է տվել իր ֆուտբոլիստներին

    Գվարդիոլան 4-օրյա հանգիստ է տվել իր ֆուտբոլիստներին

    Գվարդիոլան 4-օրյա հանգիստ է տվել իր ֆուտբոլիստներին
    Փետրվար 3, 2018 21:45 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Անգլիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում ուժերը չափեց «Բարնլիի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

    Խաղից հետո «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարեց, որ թիմին հանգիստ է հարկավոր:

    ««Բարնլիի» հետ խաղից հետո 4 օրով մեր մարզաբազայի դռները փակ կլինեն: Ֆուտբոլիստներին հանգիստ կտրվի: Նրանք պետք է մոռանան ֆուտբոլի մասին և ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքի հետ:

    Չորեքշաբթի երեկոյան բոլորս կվերադառնանք և կնախապատրաստվենք «Լեսթերի» և «Բազելի» հետ հանդիպումներին:

    Ես խոսում եմ ոչ միայն ֆուտբոլիստների, այլ նաև ամբողջ մարզչական շտաբի մասին: Ձմեռային ժամանակահատվածը բավականին դժվար դասավորվեց մեզ համար»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:

    Նման թեմաներ

    scroll to top