Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » Գյուղատնտեսության ոլորտում գործ կա, գործ անող չկա. քննարկում

    Գյուղատնտեսության ոլորտում գործ կա, գործ անող չկա. քննարկում

    Գյուղատնտեսության ոլորտում գործ կա, գործ անող չկա. քննարկում
    Նոյեմբեր 8, 2018 13:48 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

    Ինովացիոն գյուղատնտեսություն, թե՞՝ վերադարձ դեպի կոլխոզ … Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցեր: Որտեղի՞ց սկսել ու ո՞րն է հաջողության հասնելու ամենակարճ ճանապարհը: Գյուղատնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող մասնագետները ներկայացրել են լուծման իրենց տարբերակները  եւ պատմել աշխարհի փորձի մասին:

    Երևան Տոնավաճառ

    Այս տարի թվում է եղանակը այնքան էլ քմահաճ չէր , բերքատվությունն էլ նախորդ տարվա համեմատ բավականին բարձր էր, սակայն շուկայում մրգերի ու բանջարեղենի որոշ տեսակների գինը այդպես էլ չիջավ: Ինչո՞ւ: Ոլորտի ներկայացուցիչները համակարծիք են , քանի որ բացակայում է ագրարային հստակ քաղաքականությունը:

    «Գյուղոլորտի խնդիրները լուծելու համար կոմպլեքս լուծումներ են անհրաժեշտ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հաջողված մանր փորձեր կան, որ փազլային վիճակում են: Պետք է այդ փազլը հավաքել, ստեղծել մի ընդհանուր աշխատող մեխանիզմ»,- նշում  է գործարար Հարություն Մնացականյանը:

    Գյուղատնտեսությունը Հայաստանում  զարգացման մեծ պոտենցիալ ունեցող ճյուղ է: Մեր երկրում  այնքան  ջրային, հողային ռեսուրսներ ու  այնպիսի  բնակլիմայական պայմաններ կան, որ ափսոս է, որ չի օգտագործվում:  Այսօր Հայաստանում նոր իրողություն է, պետք է մոռանանք, թե ի՞նչ  է արվել նախկինում ու  սկսել նոր էջից՝ նոր մոտեցումներով, նոր լուծումներով՝ նշում են մասնագետները: Բարեփոխումները  անհրաժեշտ է սկսել կադրերի կրթությունից: Գյուղոլորտում գործ շատ կա, գործ անող չկա:

    «Մեր գյուղոլորտի  խնդիրները սկսվում են նրանից, որ մենք մասնագետներ չունենք: Հասարակ բաներ կան, որ մեր մասնագետները չգիտեն: Այդ իսկ պատճառով էլ հաճախ արտերկրից ենք մասնագետներ հրավիրում: Ի դեպ, այն երկրներում էլ, որտեղ լինում ենք, միշտ չէ, որ բազմակողմանի զարգացած մարդիկ են ֆերմերային տնտեսություններ կառավարում: Երբեմն  տեսնում ես բացարձակ անգրագետ մարդ է աշխատացնում ֆերման, բայց նա ինստրուկցիա ունի եւ ըստ դրա է շարժվում: Կառավարման խնդիր կա, բիզնես մոտեցում է պետք»,- ընդգծում է Արտադրության եւ արտահանման ասոցիացիայի ղեկավար  Մկրտիչ Ազնաուրյանը:

    «Հայաստանի գյուղոլորտի խնդիրները սկսվում են նրանից, որ մենք չունենք մասնագետներ, Ագրարային համալսարանը մասնագետներ չի տալիս եւ դա փաստ է: Մեծ խնդիր է նաեւ մեր գյուղացիների անտեղյակությունը: Նրանք  չգիտեն, ինչ՞ի համար են իրենց հողերը մշակում: Այգիներ ունեն, մշակելու ձեւը չգիտեն, չգիտեն՝ ի՞նչ ծառատեսակներ տնկեն, ինչպե՞ս պահեն այգիները: Նախկինում գյուղաջակցության մարզային կենտրոններ կային, որ խորհրդատվություն էին տալիս գյուղացուն, թե ինչո՞վ եւ ինչպե՞ս զբաղվեն, որ եկամուտ ստանան: Դա այսօր բացարձակ չի գործում»,-  ավելացնում է ԷՅ ԹԻ ՓԻ ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:

    Գյուղոլորտում բարեփոխումների հաջորդ քայլը,  ըստ մասնագետների, համաշխարհային շուկայի ուսումնասիրությունը պետք է լինի: Հայաստանում կարող են աճեցվել  թանկարժեք մշակաբույսեր, որ մեծ պահանջարկ ունեն համաշխարհային շուկայում,բայց դրա մասին քչերը գիտեն: Մեր գյուղացիների արտադրած միրգ- բանջարեղենը հաճախ գերաարտադրություն է ունենում, իրացնելը խնդիր է դառնում:

    «Մեր գյուղերում պահպանողական գյուղատնտեսությունն է զարգացել: Եթե պապը կաղամբ է ցանել, ծոռն էլ պետք է կաղամբ ցանի: Չի հետաքրքրվի, թե բացի դրանից ինչո՞վ կարող է ինքը զբաղվել, դա արդեն կրթության պակաս է: Իմ պատկերացմամբ նախարարությունը պետք է զբաղվի գյուղացիների մոտիվացիան բարձրացնելով, որ մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ, ոչ թե գնան արտերկրում աշխատելու: Վերաբերմունք է պետք փոխել, մտածելակերպ է պետք փոխել»,- նշում է նախաձեռնության անդամ, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը:

    Գործարար Հարություն Մնացականյանը համաձայն է, Հայաստանի գյուղատնտեսությունում բացակայում են  ինովացիոն գյուղատնտեսական մոտեցումները: Այնինչ, աշխարհում լայն թափ է ստացել այնպիսի մշակաբույսերի մշակումը, որոնք Հայաստանում շատ լավ աճում են: Սեփական փորձից է օրինակ բերում: Այս տարի 12 միլիոն եվրո արժողությամբ սիսիեռ աճեցնելու  առաջարկ են  ունեցել: Բացի այն, որ սիսեռ ցանելը եկամտաբեր է կլինի, նաեւ հողը կփրկվի դեգրադացումից:

    «Անընդհատ նույն կուլտուրան ցանելով, մեր հողերը դեգրադացվում են: Պետք է փոխել հատիկաընդեղենային արտադրությունը: Մենք, օրինակ, 46 տիպի էկզոտիկ մրգեր ենք աճեցնում: Օրինակ, թաիլանդական դեղին, անանասի համով  ձմերուկ էինք աճեցրել, որը բավականին բարձր արժեք ուներ: Հայաստանում աճում է ֆենխել, պրոսոսոխ,  որի մասին շատերը գաղափար չունեն, այն չի աճեցվում եւ   չի կիրառվում սննդակարգում: Շուկան անընդհատ փոփոխվում է եւ նման ինովացիոն մոտեցումները անհրաժեշտ են: Պետությունը պետք է  կոմպլեքս միջոցներ ձեռնարկի, տարբեր մեթոդներով ցույց տա այդ  բույսերի օգտակարությունը եւ խթանի  բարձրարժեք կուլտուրաների մշակումը: Վերջին տարիներին, օրինակ, զարգացել է ծնեբեկի մշակումը, որի ամբողջ քանակը  արտահանվում է արտերեկիր: Ես համոզված եմ, որ մյուս տեսակների հետ էլ է այդպես լինելու, եթե համակարգված մոտեցում լինի»,- ընդգծում է նա:

    Որպեսզի իմանանք, որտեղ ի՞նչ ցանենք անհրաժեշտ է հողային ռեսուրսների ռելիեֆի աշխարհագրական զոնավորում կատարել՝ ասում են մասնագետները: Այսպես միայն կարելի է ստեղծել ճշգրիտ աշխատող մեխանիզմ, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր գործը: «Աբրիկոն» ընկերության տնօրոն Կարեն Խաչիկյանը ֆրանսիայի օրինակն է բերում:

    « Ֆրանսիայում, օրինակ, բոլոր հողատարածքները մանրազնին հետազոտված են, որտեղ ի՞նչ կաճի, որ հողակտորն ինչ՞ի համար է հարմար, այդպիսով բացառվում է  գերարտադրություն եւ թերարտադրություն ունենալու հարցը:  Հողակտորում, որը, ասենք,  նախատեսված է խաղող աճեցնելու համար,  ոչ ոք պոպոք չի աճեցնում եւ հակառակը: Հողատարածքներ կան, օրինակ, որտեղ միայն մանանեխ են աճեցնում: Մարդիկ կոնկրետ  շրջաններում  կոնկրետ  բույսեր աճեցնելով՝  այնքան են մասնագիտանում դրա մեջ, որ գիտեն բոլոր մանրուքները: Օրինակ,  խաղող աճեցնողը, գուցե եւ այնքան էլ լավ չգիտի  ի՞նչ տեխնիկա, ի՞նչ թունաքիմիկատներ է անհրաժեշտ մանանեխ աճեցնելու համար, բայց  ամենայն մանրամասնությամբ գիտի խաղողի աճեցման տեխնոլոգիան: Արդյունքում ստացվում է ժամացույցի պես աշխատող տնտեսություն, որտեղ բոլոր հողերն օգտագործվում են»,- պատմում է նա:

     


    Նման թեմաներ

    scroll to top