Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » Լուրեր » Գյուղմթերքի թանկացումը՝ օբյեկտի՞վ, թե՞ ագահության պատճառ (տեսանյութ)

    Գյուղմթերքի թանկացումը՝ օբյեկտի՞վ, թե՞ ագահության պատճառ (տեսանյութ)

    Հունվար 11, 2018 12:57 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    «Վինար» ընկերությունը վերջապես մարել է գյուղացիներին ունեցած իր պարտքերը: Այս մասին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, հավելելով, որ այս հարցը, որը երեք տարի չարչրկվում էր, մշտապես գտնվել է ՀՀ նախագահի ու գյուղատնտեսության նախարարի ուշադրության կենտրոնում:

    «Այդ հարցը լուծվեց, «Վինար» ընկերության կողմից երեկ մեր ներկայությամբ գումարները բաժանվել են: 34 մլն դրամի պարտք էր մնացել, որից 31 մլն դրամը բաժանվել է, մնացած 3 մլն-ը եւս կա, ուղղակի տեխնիկական պատճառներով գյուղացիները չեն ներկայացել: Առաջիկա օրերին դա էլ կբաժանվի»,- ասաց փոխնախարարը:

    Նա տեղեկացրեց նաեւ, որ այժմ, ընդհանուր առմամբ, բանջարեղենի եւ խաղողի մթերումների դիմաց վճարումները մոտ 90 տոկոսով կատարվել են. «Վերամշակողները գյուղացիների հետ պայմանավորվել են, որ մինչեւ ապրիլի 1-ը՝ վերջին ժամկետ, կվճարեն բոլոր պարտքերը: Դա չի նշանակում, որ չեն վճարվել, ըստ պայմանագրերի տարաժամկետ վճարման պայմաններով տրամադրվել է բերքը, եւ գումարի մեծ մասը փոխանցվել է գյուղացիներին»,- ասաց փոխնախարարը:

    Լրագրողների հետ զրույցում Մակարյանն անդրադարձավ նաեւ գյուղատնտեսության ոլորտում առկա գնաճին։ Ըստ փոխնախարարի կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։

    Araratnews.am-ի դիտարկմանը, թե գյուղոլորտում առկա գնաճը իրոք օբյեկտիվ գործընթացների հետեւա՞նք է, թե՞ ագահության պատճառ, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը։ Ի պատասխան Մակարյանը նշեց թե համապատասխան վերլուծություններ կարվեն։

    Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top