Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Clear
    16°
    Home » Լուրեր » Գյուղնախարարության խորհուրդը այգեգործներին

    Գյուղնախարարության խորհուրդը այգեգործներին

    Մայիս 16, 2017 16:26 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

    unnamed38-472x265

    Հանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստ պայմաններ են ստեղծվել պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար:  Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատեսակների այգիներում  բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:

    Խաղողի այգիներում վեգետացիայի այս փուլում` մինչև ծաղկումը, անհրաժեշտ է իրականացնել  համակցված (կոմբինացված) քիմիական պայքար միլդիու և օիդիում սնկային հիվանդությունների և ողկուզակերի առաջին սերնդի թրթուրների դեմ` սնկասպան պատրաստուկները համատեղելով միջատասպան որևէ պատրաստուկի հետ:

    Պտղատու  ծառերի և խաղողի այգիներում ձմեռային ցրտերի ազդեցությունը մեղմելու և բույսերի դիմադրողականությունը բարձրացնելու համար տնկարկները անհրաժեշտ է սնուցել համալիր պարարտանյութերով (ազոտ, ֆոսֆոր, կալիում):

    Բուժումներն իրականացնելիս օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների տեղեկագրքից` http://minagro.am/public/ uploads/2014/05/Pesticide- Handbook-25-12-13.pdf:

     

    ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

    և հասարակայնության հետ կապերի բաժին

    Նման թեմաներ

    scroll to top