Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Գյումրիում կապկպել են դպրոցի փոխտնօրենին ու դանակի սպառնալիքով փող ու ոսկեղեն հափշտակել

Գյումրիում կապկպել են դպրոցի փոխտնօրենին ու դանակի սպառնալիքով փող ու ոսկեղեն հափշտակել

Գյումրիում կապկպել են դպրոցի փոխտնօրենին ու դանակի սպառնալիքով փող ու ոսկեղեն հափշտակել
Դեկտեմբեր 7, 2017 12:07 Լուրեր A+ / A-

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում դիմակավորված 2 ճիվաղ Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան 37 շենքի բնակիչ, 44-ամյա Ալինա Ավետիսյանի տան դուռը թակել են և տանտիրուհին, ոչինչ չկասկածելով, բացել է դուռը, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղները տանտիրուհուն հրելով՝ մտել են տուն, այնուհետև կպչուն ճապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը և դանակի սպառնալիքի տակ՝ պահանջել գումար: Բնակարանն ամբողջովին տակնուվրա են արել և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, մուշտակ, բիժուտերիա, գումար: Իրենց սև գործն անելուց հետո ստահակները դիմել են փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը աշխատում է Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցում՝ որպես փոխտնօրեն:

Նման թեմաներ

scroll to top