Կիրակի , 23 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    23°
    Home » Լուրեր » Գյումրիում կին վարորդը վրաերթի է ենթարկել 3 մարդու

    Գյումրիում կին վարորդը վրաերթի է ենթարկել 3 մարդու

    Հոկտեմբեր 13, 2017 16:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    1507833106_images-472x265

    Հոկտեմբերի 12-ին՝ Ժամը 19:00-ի սահմաններում, 27 ամյա կին վարորդ Ս.Կ.-ն իր վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել Գյումրու բնակիչներ 40-ամյա Լիլիա Ռուբենյանին, 13-ամյա Լյուդմիլա Ավագյանին եւ 4-ամյա Անյուտա Գրիգորյանին:

    Ինչպես տեղեկացել է «Այսօր» լրատվականը , վրաերթի ենթարկվածներից Լյուդմիլա Ավագյանն ու Անյուտա Գրիգորյանը տեղափոխվել են Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ Լիլիա Ռուբենյանը՝ «Գյումրի» ԲԿ:Վերջինս ենթարկվել է ամբուլատոր բուժզննության:Լյուդմիլա Ավագյանի մոտ եւս ծանր մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:Իսկ 4 տարեկան Անյուտան տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

    Ցայգ ՀԸ

    Նման թեմաներ

    scroll to top