Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Գյումրիում տեքստիլի գործարանի նոր մասնաշենքի առաջին քարը դրեց Նիկոլ Փաշինյանը

    Գյումրիում տեքստիլի գործարանի նոր մասնաշենքի առաջին քարը դրեց Նիկոլ Փաշինյանը

    Գյումրիում տեքստիլի գործարանի նոր մասնաշենքի առաջին քարը դրեց Նիկոլ Փաշինյանը
    Դեկտեմբեր 7, 2018 15:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Գյումրու SASSTEX տեքստիլի գործարանը հաջորդ տարի նոր մասնաշենք կունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը դեկտեմբերի 7-ին դրեց գործարանի նոր մասնաշենքի առաջին քարը։

    Երևան Տոնավաճառ

    «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ գործարանի մեկնարկին եմ մասնակցում, որոնք ունեն նույն առանձնահատկությունը։ Դրանք բացվել են սփյուռքի մեր հայրենակիցների ներդրմամբ ու առաջին փուլով սկսում են աշխատակիցների վերապատրաստման գործընթացը, որպեսզի անցնեն լիարժեք աշխատանքի։ Սա լիարժեք համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին, երբ քաղաքացիներն, ովքեր կառավարության հետ կապ չունեն, բիզնեսում անում են իրենց քայլն ու ստիպում կառավարությանը, որ պայմաններ ստեղծի իրենց համար»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

    Գործարանի հիմնադիրը պատրաստվում է նմանատիպ գործարաններ բացել նաև Սպիտակ քաղաքում ու Հայաստանի այլ հատվածներում։


    Նման թեմաներ

    scroll to top