Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Գյումրիում տղամարդը կրակոց է արձակել նախկին զոքանչի տան մոտ

    Գյումրիում տղամարդը կրակոց է արձակել նախկին զոքանչի տան մոտ

    Գյումրիում տղամարդը կրակոց է արձակել նախկին զոքանչի տան մոտ
    Հուլիս 22, 2019 13:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Գյումրիում երեկ՝ հունիսի 21–ին կրակոց է հնչել։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ ժամը 19։20 –ին ոստիկանությունում մի կնոջից հաղորդում է ստացվել,  որ իր տան դիմաց դստեր նախկին ամուսինը զենքով կրակել է։ Նույն օրը ժամը 19։30–ին Գյումրու Շիրակացի փողոցից  խուլիգանություն կատարելու կասկածանքով օդ կրակած տղամարդը բերման է ենթարկվել։

    Տղամարդը  խոստովանել է, որ ժամը 18։00–ի սահմաններում իրեն պատկանող որսորդական հրացանով մեկ անգամ օդ է կրակել։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպը ծագել է կենցաղային հարցերի շուրջ սկսված վիճաբանությունից։

    Ձեռնարկվում են միջոցառումներ հրազանը հայտնաբերելու ուղղությամբ։ Տղամարդուն  ներկայացրել են  քննչական վարչություն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

    Նման թեմաներ

    scroll to top