Հինգշաբթի , 24 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Գյումրու ավագանու նիստում քննարկվում է Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը (տեսանյութ)

    Գյումրու ավագանու նիստում քննարկվում է Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը (տեսանյութ)

    Մայիս 17, 2018 12:16 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Գյումրիում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը, օրակարգի միակ հարցը քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու մասին նախագիծն է։

    Դեռ 3 օր առաջ Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքից ընտրված 10 անդամներ հանդես էին եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու որոշման նախագծով:

    Նիստի ժամանակ իր ելույթում անվստահություն հայտնողների առաջադրած թեկնածուն՝ ավագանու «Բալասանյան» դաշինք խմբակցության անդամ Տիգրան Հովհաննիսյանը, ասաց, որ այս քայլին են գնացել, որովհետև ավելի վաղ ընդդիմությունն էր նման նախաձեռնության մասին հայտարարել։ Նախագիծը ներկայացրել են, որ ամրագրեն՝ իրենց թեկնածուն Սամվել Բալասանյանն է։

    «Գալա» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանն էլ իր խոսքում դիմելով Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնած Տիգրան Հովհաննիսյանին, ասաց. «Բժշկի անհետաձգելի օգնության կարիք ունեք, պարոն Հովհաննիսյան։ Դուք օրակարգ եք մտցրել Բալասանյանին անվստահություն և ձեր քաղաքապետ դառնալու մասին հարց, ու հիմա ասում եք, որ դուք ուզում եք Բալասանյանը մնա իր պաշտոնի՞ն։ Ի՞նչն է ձեզ խանգարում հարցը օրակարգից հանել»։

    Նման թեմաներ

    scroll to top