Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Գյումրու լճակներից մեկում դի է հայտնաբերվել

    Գյումրու լճակներից մեկում դի է հայտնաբերվել

    Գյումրու լճակներից մեկում դի է հայտնաբերվել
    Մարտ 16, 2019 18:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարտի 16-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մազրի Գյումրի քաղաքի Խ. Հայրիկ փողոցի մոտակա լճակում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

    Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում գտնվող լճակում հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչ Մ. Թ-ի դին (ծնված 1947 թ.):

    Փրկարարները լճակից դուրս են բերել Մ. Թ.-ի դին և հանձնել ոստիկանության ու շտապօգնության աշխատակիցներին:


    Նման թեմաներ

    scroll to top