Հինգշաբթի , 23 Փետրվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.74   
  •  EUR   Առք` 508.00   Վաճառք` 518.00   ՀՀ ԿԲ` 511.42   
  •  CHF   Առք` 456.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 480.59   
  •  GBP   Առք` 594.00   Վաճառք` 613.00   ՀՀ ԿԲ` 605.46   
  •  RUB   Առք` 8.31   Վաճառք` 8.53   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.24   
outputra5huxgif
Mostly Clear
-2°
Home » Լուրեր » Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Հին ու նոր Գյումրի» բարեգործական ցուցահանդես-վաճառք:

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Հին ու նոր Գյումրի» բարեգործական ցուցահանդես-վաճառք:

Դեկտեմբեր 17, 2016 19:54 Լուրեր, Մշակույթ A+ / A-
13Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում  դեկտեմբերի 17-ին  տեղի ունեցավ   «Հին ու նոր Գյումրի» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառք:Ցուցահանդես-վաճառքը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցին, իսկ  վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած ընտանիքներին: Ցուցահանդես-վաճառքին մասնակցում են ճանաչված լուսանկարիչներ՝ Գյումրիից, ՀՀ   մարզերից,    մայրաքաղաքից  և արտերկրից:

Ծրագրի կազմակերպիչներն են` Վորլդ Վիժն Գյումրու Տարածքային ծրագիրը, ՍՔԱՅ Գյումրի երիտասարդական ակումբը« «ԱՌՏ» երիտասարդական, խորհրդատվական և բնապահպանական ՀԿ-ն, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Լուսանկարների գինը որոշել է մասնագիտական խումբը՝  10 հազարից մինչև 30 հազար դրամ արժեքով: Ի դեպ, այս նախաձեռնության համար ստեղծված լուսանկարներն այլ նպատակի չեն ծառայի՝ այլ մրցույթների չեն ներկայացվի, կամ չեն վաճառվի: Նախաձեռնության համար ընտրված է 43 լուսանկար:

13Երիտասարդական ակումբի առաջնորդ Գոռ Թորոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ նախաձեռնության միակ գաղափարը երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքներին աջակցելն է, որի շուրջ համախմբվել են լուսանկարիչները:

«Գումարի ողջ հասույթը կծառայի այդ նպատակին: Մենք գումարը շահառու դարձած ընտանիքին տրամադրում ենք միայն այն նպատակի համար, ինչի անհրաժեշտություն առավել է՝ լինի առողջապահական խնդրի լուծում, վառելիքի ձեռքբերում, հագուստի կամ այլն, դրա համար իրականացվելու է կարիքի գնահատում»,- նշեց Գոռ Թորոսյանը՝ հավելելով, որ ուրախությամբ զարմացած է լուսանկարիչների պատրաստակամության վրա:»Կարծում էինք, որ շատերը կհամախմբվեն գաղափարի շուրջ, բայց այսքան շատ չէինք սպասում:30-40  լուսանկարիչ է մասնակցել, նրանցից ընտրվեց 19 հեղինակ»,-ավելացրեց պատասխանատուն:

Նախաձեռնության հեղինակների որոշմամբ՝ ակցիային միացած կազմակերպությունները արժանացան պատվոգրերի ու հուշանվերների:

Վոլդ Վիժն Հայաստանի ՍՔԱՅ (SKYE-Skills and Knowledge for Youth Economic-empowerment) ոչ ֆորմալ կրթական ակումբները երիտասարդներից բաղկացած խմբեր են, որոնք շաբաթական հանդիպումներում սոցիալական ծրագրեր, ձեռնարկատիրական նախագծեր են մշակում և իրականացնում հայանքներում` առկա խնդիրները լուծելու նպատակով։ Վորլդ Վիժն Հայաստանի 14 տարածքային ծրագրերում գործում են 18 ՍՔԱՅ ակումբներ:-

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top