Շաբաթ , 21 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Հ. Չեքիջյանի տնից կատարված գողությունը բացահայտվեց (տեսանյութ)

    Հ. Չեքիջյանի տնից կատարված գողությունը բացահայտվեց (տեսանյութ)

    Հունվար 13, 2018 21:13 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

    Հունվարի 12-ին, ժամը 23-անց 50-ի սահմաններում 1-02 զանգահարած քաղաքացին հայտնեց, որ «Վահագնի» թաղամասի տներից մեկում գողություն է եղել:
    Ոստիկանության շրջիկ օպերատիվ խումբը ահազանգից րոպեներ անց դեպքի վայրում էր:

    Պարզվեց, որ նույն օրը ժամը 22-անց 40-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է տան խոհանոցի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր թանկարժեք իրեր:

    Տանը ոչ մեկ չէր եղել, գործել էր հակաառևանգման համակարգը, ազդանշանը ստացվել էր տանտիրոջ և նրա բարեկամի բջջային հեռախոսներին: Տանտերը արտերկրում էր, իսկ ոստիկանություն զանգահարողը նրա ազգականն էր:

    Բաժնում պարզվեց կասկածյալի ինքնությունը՝ Վանաձորցի 1984 թվականին ծնված Մավրիկ Մարտիրոսյան: Նա խոստովանեց կատարածը:

    Պարզվեց նաև, որ վերջին մի քանի ամսում Մարտիրոսյանը կատարել է նմանատիպ մի քանի բնակարանային գողություններ՝ այդ թվում ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից:

    Խուզարկությամբ կասկածյալի մոտից հայտնաբերվել են Հովհաննես Չեքիջյանին պատկանող շքանշաններ ու մեդալներ:

    Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

    Նման թեմաներ

    scroll to top