Գլխավոր Աշխարհ Haberler. Թուրքիան փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար

Haberler. Թուրքիան փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար

79
0

Թուրքիան թույլ չի տվել, որ  ռուսական ռազմական ինքնաթիռներն իր օդային տարածքով անցնեն Սիրիա: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը՝ հղում անելով ռուսական աղբյուրներին:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Աղբյուրը նշում է, որ նախօրեին Սիրիա թռչելու համար ռուսական ռազմական բեռնափոխադրող Tu-154M ինքնաթիռը և Su-24 կործանիչները ստիպված են եղել Թուրքիայի օդային տարածքը շրջանցել, թռչել են Կասպից ծովի վրայով, ապա Իրանի ու Իրաքի տարածքով մտել Սիրիա:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական բեռնափոխադրող ինքնաթիռով զենք-զինամթերք է տեղափոխվում Սիրիա և մատակարարվում Ասադի ուժերին, որոնք Իդլիբում ռազմական գործողություններ են իրականացնում ընդդիմադիր զինյալների դեմ: