Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » Հացադուլ հայտարարած տղաները հանդես են եկել նոր հայտարարությամբ

    Հացադուլ հայտարարած տղաները հանդես են եկել նոր հայտարարությամբ

    Նոյեմբեր 14, 2017 22:56 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    IMG_2313

    Երևան Տոնավաճառ

    Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներից Լեւոնի ինքնազգացողության վատացումից հետո, հացադուլ հայտարարած տղաները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որում ասվում է.

    ««Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը արձանագրում է, որ մեր 5 անդամների կողմից սկսված հացադուլը ցույց է տալիս նրանց վճռականությունը պայքարը հասցնել հաղթական ավարտին։ Կոչ ենք անում խնդրով ինչպես նաև տղաների առողջությամբ մտահոգ բոլոր անձանց միանալ նախաձեռնության երթին դեպի Ազգային Ժողով, որը կմեկնարկի առավոտյան 9:30 Երևանի պետականի համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակից։ Հորդորում ենք բոլոր համալսարանների ուսանողներին ինքնակազմակերպվել իրենց բուհերում և երթով շարժվել դեպի Ազգային Ժողով, որտեղ վաղը տեղի է ունենալու օրենքի քվեարկությունը։ Եթե մինչ օրս չես միացել մեր պայքարին, ապա վաղը հենց այդ օրն է ոտքի կանգնել քո և քո ընկերների իրավունքների պաշտպանության համար։

    Միաժամանակ սթափության կոչ ենք անում իշխող մեծամասնությանը՝ ընդգծելով, որ ուսանողական շարժումն ունի իշխանություններին անհանգստություն պատճառելու օրեցօր աճող պոտենցիալ։

    Հ.գ. Չուշանալ»:


    Նման թեմաներ

    scroll to top