Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Լուրեր » Հացադուլ հայտարարած ուսանողներից մեկի վիճակը վատացել է, «Շտապօգնություն» է հրավիրվել

Հացադուլ հայտարարած ուսանողներից մեկի վիճակը վատացել է, «Շտապօգնություն» է հրավիրվել

Նոյեմբեր 14, 2017 22:36 Լուրեր, Հասարակություն A+ / A-

IMG_2307

Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներից Լեւոնը, որն այսօր առավոտյան իր 4 ընկերների հետ հացադուլ է հայտարարել, քիչ առաջ վատացել է եւ դուրս գալով ԵՊՀ լսարանից՝ ներկայումս բուժօգնություն է ստանում:

NEWS.am-ի հետ զրույցում հացադուլավորներից Դավիթ Պետրոսյանը նշեց, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ եթե ինչ-որ մեկն իրեն վատ է զգում, պետք է դուրս գա լսարանից եւ բուժօգնություն ստանա:

«Քիչ առաջ նկատեցինք, որ Լեւոնն իրեն վատ է զգում, առաջարկեցինք դուրս գալ, նա էլ համաձայնվեց: Մենք չորսս մեզ շատ լավ ենք զգում, չենք նահանջելու: Մեզ համար շատ վիրավորական է, որ ասում են, թե գնացեք ծառայեք, ինչու եք խուսափում, բայց հիշեցնեմ նորից, որ ես ծառայել եմ, Լեւոնը նույնպես ծառայել է, մեզ համար շատ վիրավորական են եղել այդ հայտարարությունները»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Նշենք, որ հացադուլ հայտարարած 5 ուսանողները գտնվում են ԵՊՀ լսարաններից մեկում եւ հրաժարվում են դուրս գալ, մինչեւ իրենց պահանջները չկատարվեն:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top