Գլխավոր Լուրեր Հացաշենի համայնքապետի նախկին կինը փորձել է երեխային առևանգել

Հացաշենի համայնքապետի նախկին կինը փորձել է երեխային առևանգել

0
0

Երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Հացաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Վաչագան Դավթյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում իր նախկին կինը՝ 35-ամյա Արմինե Ղազարյանը և նրա հայրը՝ 62-ամյա Աշոտ Ղազարյանը, ապօրինի մուտք են գործել իր տուն, ապա Ա. Ղազարյանը փորձել է առևանգել իր 9-ամյա տղային։ Սակայն երբ միջամտել են իր քույրը՝ 44-ամյա Ս. Դ.-ն, և նրա դուստրը՝ 20-ամյա Ն. Մ.-ն, Ա. Ղազարյանը հոր հետ հեռացել է տնից:

Ըստ աղբյուրի՝ Վ. Դավթյանը Հացաշեն համայնքի ղեկավարն է:

Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: