Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » Լուրեր » Հաղորդավարի փաստաբանին առեւանգելու փաստով քրգործ է հարուցվել

    Հաղորդավարի փաստաբանին առեւանգելու փաստով քրգործ է հարուցվել

    Հաղորդավարի փաստաբանին առեւանգելու փաստով քրգործ է հարուցվել
    Հունիս 9, 2018 19:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանի կողմից՝ իրեն առևանգելու փորձի վերաբերյալ Մասիսի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հայտնել է  գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

    Դատախազի որոշմամբ՝ Վահե Գրիգորյանը ճանաչվել է տուժող:

    Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքի վայրից ստացվել է տեսագրող սարքի միջոցով իրականացված տեսագրությունը:

    Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

     

    Նման թեմաներ

    scroll to top