Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » editorial » Հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը կամավոր ներկայացել է ոստիկանություն

    Հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը կամավոր ներկայացել է ոստիկանություն

    Հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը կամավոր ներկայացել է ոստիկանություն
    Նոյեմբեր 5, 2018 15:06 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին, ժամը 15.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Դիանա Գ.-ն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

    Երևան Տոնավաճառ

    Նա փետրվարի 2-ից Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371, 3551, 1546, 1956 հոդվածների մեղադրանքով «ԱՄՆ կառավարության նկատմամբ խարդախության փորձ կատարելը, արտոնագրերի հետ կապված խարդախություն, փողերի լվացում»՝ Ինտերպոլի «Կարմիր անկյունով» քարտի տեսքով:

    ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայ հեռուստահաղորդավար Դիանա Գրիգորյանը (հայտնի է որպես «Դիանա Ակոպովնա») երկու այլ հայերի հետ մեղադրվում է ՀՀ քաղաքացիների համար խարդախության միջոցով վիզաներ ստանալու մեջ։ Մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի քաղաքացի, 47-ամյա Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ, 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Նրանք վիզաների հետ կապված խարդախություններ են արել և կարողացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխել Միացյալ Նահանգներ:

    Մեղադրանքի համաձայն` Հայաստանի մի շարք քաղաքացիներին կեղծ ներկայացնում էին որպես հայկական ազգային երաժիշտներ և պարողներ, լուսանկարում և վարժեցնում՝ ինչպես ստել ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայության աշխատակիցների հետ հարցազրույցի ընթացքում։ Յուրաքանչյուր անձ վճարում էր 3-15 հազար դոլար:

    Հիմնական մեղադրյալ Ստելլա Բոյաջյանը հայտնել է, որ իրեն մեղավոր չի համարում:


    Նման թեմաներ

    scroll to top