Գլխավոր Լուրեր «Հաղթանակ» զբոսայգում բռնկված հրդեհը չի մարել

«Հաղթանակ» զբոսայգում բռնկված հրդեհը չի մարել

10
0

Հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես հայտնում է ԱԻՆ-ի պաշտոնական կայքը, հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ:

Այնուհետև դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին: