Գլխավոր Լուրեր Հաղթանակների ծարավ եմ զգում, բայց սպասում եմ համապատասխան առաջարկի

Հաղթանակների ծարավ եմ զգում, բայց սպասում եմ համապատասխան առաջարկի

1
0

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ապագայի ծրագրերից և հրաժարվել է Ֆրենկ Լեմպարդի՝ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման վերաբերյալ մեկնաբանություն տալ։

«Խոսե՞մ ինձանից։ Այժմ ես առանց ֆուտբոլի եմ։ Այո՛, հաղթանակների ծարավ եմ զգում և ցանկանում եմ վերադառնալ, բայց սպասում եմ համապատասխան ակումբի, համապատասխան նախագծի առաջարկի։ Այժմ զբաղվում եմ այն ամենով, ինչով ցանկանում եմ։

Կնախընտրեի աշխատել, բայց սա նաև հնարավորություն է այլև զբաղմունքներից հաճույք ստանալու համար»,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է 2018 թվականի դեկտեմբերին։ Նա աշխատել է նաև «Չելսիում», «Ռեալում», «Ինտերում», «Պորտուում»։