Գլխավոր Լուրեր Հաջորդ շաբաթվա սկզբին օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Հաջորդ շաբաթվա սկզբին օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

1
0

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ`քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 16-18-ը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: