Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Հաջորդ տարի էլ ժողովուրդը լավ չի ապրի. ՀՀԿ-ական պատգամավոր

Հաջորդ տարի էլ ժողովուրդը լավ չի ապրի. ՀՀԿ-ական պատգամավոր

Հաջորդ տարի էլ ժողովուրդը լավ չի ապրի. ՀՀԿ-ական պատգամավոր
Դեկտեմբեր 7, 2017 13:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Այն, որ 2018 թվականի բյուջեի նախագիծը երեկ խորհրդարանում քննարկվեց կիսադատարկ դահլիճում, ընդ որում, նաեւ կառավարության` վարչապետի, ՀՀԿ մեծամասնության բացակայությամբ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը բացատրում է նրանով, որ նախագիծը տարբեր հանձնաժողովներում մանրամասն քննարկվել էր, բոլորը ստացել էին իրենց հուզող հարցերի պատասխանները:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի քննադատություններին էլ` պատգամավորն ասաց, թե նորմալ է համարում, քանի որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի գործը քննադատելն է: Հարցին`ժողովուրդն արժանի՞ է վատ ապրելուն, քանի որ 10 հազար դրամ է վերցրել: Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, դիմելով ընտրակաշառք վերցրած քաղաքացիներին` ասել էր. «Սա ձեր ընտրության արդյունքն է, վայելե՛ք, դուք լավ չեք ապրելու»: Ռաֆիկ Գրիգորյանը համամիտ չէ, որ ընտրակաշառք է բաժանվել. «Գիտեք, շատ բան են ասում, բայց հիմնավորումներ պետք է լինեն: Ես էլ շատ բան եմ լսում, ամեն լսած եթե հիմք ընդունեննք, կոռեկտ չէ»:

Մեկ տարի առաջ, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, հայտարարեց` մեր տնտեսության վիճակը շատ ծանր է: Լրագրողները հետաքրքրվեցին` մեկ տարի առաջ Ռաֆիկ Գրիգորյանը տեսնո՞ւմ էր, որ տնտեսության վիճակը ծանր է: «Մեր տնտեսության վիճակը եղել է եւ շարունակելու է լինել ծանր, որովհետեւ դեռ անելիքներ շատ ունենք: Առաջին հերթին` բանակի հզորացման խնդիր, տարածքների համաչափ զարգացման, ենթակառուցվածքների եւ այլն: Այդ բոլոր խնդիրները լուծելու համար, այո՛, վարչապետն արտահայտեց իր կարծիքը, բայց բավական աշխատանքներ տարվում են: Այս բյուջեն շատ քննադատվեց, բայց ես կարծում եմ, որ կառավարության վարած քաղաքականությունը տեղին է»,- ասաց նա:

Հարցին` հաջորդ տարի հասարակ ժողովուրդը լա՞վ է ապրելու, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Որպեսզի հասարակ ժողովուրդը լավ ապրի, պետք է տնտեսություն զարգացնենք: Պետք է համբերատար լինենք, երկար ճանապարհ անցնենք, որպեսզի այդ զարգացումն ամեն մի քաղաքացի իր վրա զգա: Ինչքան էլ ՀՆԱ-ի աճ ունենանք, քաղաքացին անմիջական ազդեցությունը չի զգա, հիմնախնդիրները շատ են»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ծիծաղելի չէ՞, որ կառավարությունն անընդհատ ջանում է, իսկ մարդիկ այլ վայրերում են բարեկեցություն փնտրում: «Մարդն ազատ է իր գործունեության մեջ, ինքն է որոշում` որտե՛ղ ապրել, որտե՛ղ աշխատել: Դա նաեւ Հայաստանի Սահմանադրությամբ է ամրագրված: Կոռեկտ էլ չէ այդ մասին խոսել: Ինչ է, այսօր չկա՞ աշխատանք, որ մեր քաղաքացիները չեն ուզում կատարել: Կոնկրետ մարզում` նույն շինարարական աշխատանքները»:

Փայլակ Ֆահրադյան

scroll to top